Գայլուկ, մոխրագույն պոչիկ[2], խորհրդային երաժշտական մուլտֆիլմ` նկարահանված ըստ ռուսական ժողովրդական «Աղվես քույրիկն ու գայլը» հեքիաթի մոտիվների։
1990-ականների թվականների կեսերին Twic Lyrec ստուդիայի կողմից թողարկվել է Ալեքսանդր Պոժարովի տեքստով համանուն մուլտֆիլմի աուդիոհեքիաթը։
Հեքիաթը պատմում է անտառում ապրող աղվեսի ու գայլ մասին։ Ձմռան մի օր նրանք սոված թափառում էին, երբ հանկարծ տեսնում են մի ծերուկի, ով սահնակով լիքը ձկներ էր տանում։ Աղվեսը խորամանկությամբ իրեն է վերցնում ամբողջ ձուկը։ Նա չի կիսում ուտելիքը գայլի հետ, և որպեսզի գայլը չփորձի իրենից վրեժ լուծել, աղվեսը որոշում է խղճահարությամբ ազդել նրա վրա։